
«Վեսթ Հեմը» հեռացրեց Սլավեն Բիլիչին

Ղեկավարության համբերությունը պայթեց:
«Վեսթ Հեմը» բաժանվեց թիմի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչից: Մասնագետի հեռացման պատճառը թիմի 2017-18թթ. մրցաշրջանի անհաջող մեկնարկն էր: Ըստ Sky Sports-ի տեղեկության՝ լոնդոնցիներին մինչև մրցաշրջանի ավարտը կղեկավարի Դևիդ Մոյեսը:
ԱՊԼ-ի 11-րդ տուրում լոնդոնցիները խոշոր հաշվով պարտվեցին «Լիվերպուլին» (1:4): «Վեսթ Հեմը» տեղավորվել է վտանգավոր գոտում՝ հավաքելով ընդամենը 9 միավոր:
Բիլիչը գլխավորեց «Վեսթ Հեմը» 2015 թվականին: Ավելի վաղ 49-ամյա մարզիչը աշխատել է Խորվաթիայի հավաքականի, «Լոկոմոտիվի» և «Բեշիքթաշի» հետ: «Վեսթ Հեմը» նրա գլխավորությամբ վերջին երկու մրցաշրջաններում զբաղեցրել է 7-րդ և 11-րդ հորիզոնականները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը