
«Եվրոպան պետք է ոչնչացվի». Աշոտ Մանուչարյան

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ աշխարհի հիմնական գործընթացի էությունը հետևյալն է. «Համաշխարհային ֆինանսական օլիգարխիան, որն իր ձեռքում կուտակել է համաշխարհային տնտեսական և իշխանական հզորության առյուծի բաժինը։ Տարբեր կառույցների դեպքում պետք է նայենք, թե դա ինչ կապ ունի այդ օլիգարխիայի հետ։ Այդ օլիգարխիան հայտնվել է մեծագույն ճգնաժամի մեջ, որովհետև մարդիկ սկսել են հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում, և այդ ճգնաժամը հաղթահարելու եղանակներից մեկը մարդկանց մաքսիմալ բզկտումն է։ ԵՄ-ն անընդհատ շփոթում ենք Եվրոպայի հետ. դա համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի ստեղծած կառույցն է, որպեսզի կառավարի Եվրոպային, որպեսզի Եվրոպան վերածի հնազանդ գործիքի»։
Մանուչարյանն ընդգծեց՝ այդ Եվրոպան պետք է ոչնչացվի։ «Երբևէ ԵՏՄ-ի կողմից որևէ առարկություն չի եղել ԵՄ-ի հետ կապված։ Բոլորն ասում են՝ Ռուսաստանը արգելեց Հայաստանին 2013թ. ստորագրել ասոցիացման համաձայնագիրը։ ԵՄ-ի կողմից եղավ «կամ-կամ»-ը, Ռուսաստանն ասում էր՝ ի՞նչ է եղել որ, թող «և՛-և՛» լինի, միմյանց հետ կհամագործակցենք։ Երբ պնդեցին «կամ-կամ»-ը, Ռուսաստանն ասաց՝ Սերժ Սարգսյան, ստորագրում ես սա, և սեպտեմբերի 3-ին եղավ այդ ստորագրությունը»,- նշեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում