5+ մթերք, որոնք անհրաժեշտ են նստակյաց աշխատանքի դեպքում
Շարժման բացակայությունը, վնասակար սնունդն ու մշտապես համակարգչի առաջ գտնվելը վաղ թե ուշ անդրադառնում են առողջական վիճակի վրա։ Adme.ru-ն ներկայացրել է սննդամթերք, որը հարկավոր է ներառել սննդակարգ նստակյաց աշխատանքի դեպքում։
Աչքերի համար։ Չնայած տեխնիկան մեծ զարգացում է ապրել՝ համակարգչի դիմաց երկար ժամանակ աշխատելը վնասում է աչքերին՝ նվազագույնը դրանք մշտապես լարելու անհրաժեշտության արդյունքում։ Աչքերի առողջությունը պահպանելու գործում կօգնի մթերքը, որը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, լյուտեին, ցինկ, A, C, E վիտամիններ, այդ թվում.
- բանջարեղեն
- ձու
- ցիտրուսային մրգեր
- հատապտուղներ
- ընդեղեն և արևածաղկի սերմեր
- յուղոտ ձուկ։
Իմունիտետն ամրացնելու համար։ Փոքր տարածության մեջ մեծ քանակով մարդկանց գտնվելն իդեալական միջավայր է բակտերիաների ու վարակների տարածման համար։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ մրսած մարդը կարող է վարակել բոլորին։ Դա թույլ չտալու համար հարկավոր է միջոցառումներ ձեռնարկել, սննդակարգ ներառել մթերք, որը կօգնի ամրացնել իմունիտետը, այդ թվում.
- ցիտրուսային մրգեր
- բրոկոլի
- սխտոր
- իմբիր
- կիվի
- պապայա։
Նյութափոխանակությունն արագացնելու համար։ Որքան արագ է նյութափոխանակությունը, այնքան շատ կալորիաներ ենք այրում։ Գրասենյակային աշխատակիցների դեպքում, ովքեր օրվա մեծ մասն անցկացնում են նստակյաց վիճակում, սա հատկապես կարևոր է։ Այս մթերքը կօգնի արագացնել նյութափոխանակությունը.
- ծովային կաղամբ
- սուրճ
- թեյ
- համեմունք՝ իմբիր, կայենյան պղպեղ, կարդամոն
- լոբազգիներ
- անյուղ միս՝ հավ, հնդկահավ։
Ուղեղի աշխատանքի համար։ Ճիշտ սնունդը կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև ուղեղի առողջության համար։ Ուղեղի լավ աշխատանքին և տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը նպաստում է հետևյալ մթերքը.
- յուղոտ ձուկ
- հապալաս
- ընդեղեն և սերմեր
- բջջանյութով հարուստ մթերք՝ վարսակ, ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, շագանակագույն կամ սև բրինձ
- նռան հյութ
- դառը շոկոլադ։
Աղիների աշխատանքի համար։ Նստակյաց աշխատանքը մեծացնում է աղիների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։ Սա նշանակում է, որ հարկավոր է պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարել և հետևել առողջ սննդակարգի կանոններին՝ դրանում ներառելով հետևյալ մթերքը.
- բրոկոլի
- սպանախ
- ցիտրուսային մրգեր
- հատապտուղներ
- բջջանյութով հարուստ մթերք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը