
Հայաստանի ամենախիտ և ամենանոսր բնակեցված մարզերը (աղյուսակ)

Հայաստանի Հանրապետության բնակչության խտությունը կազմում է 100 մարդ/քկմ։ Այս մասին նշվում է «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2017» զեկույցում, որը մի քանի օր առաջ է հրապարակվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից։
Ամենախիտ բնակեցվածը, բնականաբար, Երևանն է. 1 քկմ-ի վրա ապրում է 4824 մարդ։
Մարզերի բնակչության խտությունը մի քանի անգամ ցածր է Երևանից։
Ամենախիտ բնակցվածը Արմավիրի մարզն է՝ 214 մարդ / քկմ։ Արմավիրին հաջորդում են Արարատի և Կոտայքի մարզերը, որտեղ 1քկմ-ի վրա բնակվում են, համապատասխանաբար, 124 և 121 մարդ։
Ամենանոսր բնակչությունն ունեն Սյունիքի (31 մարդ / քկմ) և Վայոց ձորի (214 մարդ / քկմ) մարզերը։