Բաժիններ՝

«Warner Bros.»-ը «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա նախատեսում է սերիալ նկարահանել

Անգլիացի գրող Ջոն Ռոլանդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա սերիալ նկարահանելու համար «Warner Bros.» կինոարտադրող ընկերությունը սկսել է բանակցություն վարել «Amazon Studios» ընկերության հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով ամերիկյան «Variety» շաբաթաթերթը:

Ըստ շաբաթաթերթի` «Amazon» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, միլիարդատեր Ջեֆ Բեզոսն անձամբ ներգրավված է բանակցություններում: Բացի այդ, այդ քննարկումներին ներգրավված է «Tolkien Estate» ընկերությունը, որը Ջոն Ռոլանդ Ռուել Թոլքինի գույքն է տնօրինում է: Բանակցությունները դեռ սկզբնական փուլում են, և որևէ գործարք չի կնքվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս