
Victoria՚s Secret-ի՝ ադամանդներով ու շափյուղաներով զարդարված կրծկալը 2 մլն դոլար են գնահատել

Կանանց ներքնազգեստի Victoria՚s Secret ամերիկյան մակնիշն ստեղծել է թանկարժեք քարերով զարդարված Champagne Nights Fantasy Bra կրծկալը: Դրա արժեքը կազմում է 2 մլն դոլար:
Այդ մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները: Նոյեմբերի 28-ին Շանհայում կայանալիք շոուի ընթացքում կրծկալով հարթակ դուրս կգա մոդել Լայիս Ռիբեյրոն: Դրա ստեղծման վրա 350 ժամ աշխատել է Mouawad ոսկերչական ընկերությունը:
Կրծկալը զարդարված է ադամանդներով, դեղին շափյուղաներով, երկնագույն տոպազիոններով եւ 18-կարատանոց ոսկով: Ընդհանուր քաշը կազմում է 600 կարատ: Թանկարժեք քարերի թվաքանակը մոտենում է 6 հազարի նշագծին: Victoria՚s Secret-ն ընկերությունը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում:
Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունն անցկացվել է 1995 թվականին: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել է Փարիզ: