Պարզվել է, թե ինչու մարդը չի խեղդվում քնի մեջ

Մարդը երբեք քնի մեջ օդի պակասի պատճառով չի մեռնում եւ իր կյանքի համար սպառնալիքի հայտնվելու դեպքում արթնանում է իր ուղեղում հատուկ խմբի նեյրոնների առկայության շնորհիվ, որոնք մշտապես չափում են արյան մեջ CO2-ի մակարդակը:

Այդ մասին ասված է Current Biology հանդեսում հրապարակված հոդվածում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ընթացիկ գնահատումներով՝ չափահասների մոտ 6 եւ երեխաների 2 տոկոսը տառապում են ապնոեով՝ շնչառության մասնակի կամ լրիվ դադարեցմամբ, որը կապված է այն բանի հետ, որ նրանց շնչուղիները քնի ժամանակ նեղանում կամ ձեւախեղվում են: Որոշ դեպքերում ապնոեն կարող է հանգեցնել հոգնածության զարգացման, հիշողության վատացման եւ որոշ այլ խնդիրների, բայց մարդիկ փաստորեն երբեք չեն մեռնում նման խնդիրներից:

«Երբ ապնոե ունեցող մարդուն սկսում է չհերիքել թթվածինը, նա արթնանում է, սկսում շնչել եւ կրկին քնում է, եւ այդ ցիկլը կարող է գիշերվա ընթացքում մի քանի հարյուր անգամ կրկնվել, ինչի պատճառով այդպիսի հիվանդը երբեք չի կարող ինչպես հարկն է քնել: Առավոտյան նա, ամենայն հավանականությամբ, նույնիսկ չի էլ հիշի, որ իրեն չի հաջողվել նորմալ քնել, բայց ըստ որում նա իրեն խիստ հոգնած կզգա»,- ասում է Քլիֆորդ Սեյփերը Հարվարդից (ԱՄՆ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս