Բաժիններ՝

Sony-ն շուն-ռոբոտի նոր մոդելի վաճառքներ է սկսում

Sony կորպորացիան նոյեմբերի 1-ին հայտարարել, որ 2018 թվականի հունվարից սկսում է շնիկ-ռոբոտի նոր մոդելի վաճառքը: Ինչպես ասված է ընկերության մամուլի տեղեկագրում, այն ստացել է aibo անունն՝ ի հիշատակ նման տիպի նախորդ սարքերի: Նախկին ռոբոտներն ունեցել են համանման անուններ, սակայն այն գրվել է լատինական մեծատառերով։

Նոր էլեկտրոնային շնիկը կմիացվի Համացանցին, այն հնարավորություն կստանա կառավարելու տնային էլեկտրասարքերը: Սակայն aibo-ի գլխավոր գործառույթն իր տիրոջ հետ խաղալն է: Մշակողները հավատացնում են, որ էապես բարելավել են շարժվելու եւ զանազան հույզեր արտահայտելու ռոբոտի ունակությունները: «Դա ուրախության եւ զվարճության սարք է, մենք համոզված ենք, որ aibo-ն ընտանիքի իսկական սիրելին կդառնա»,- նոյեմբերի 1-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիում հայտարարել է Sony-ի նախագահ Կաձուո Հիրաին:

Ընկերությունը մտադիր է շնիկ-ռոբոտը վաճառել գրեթե 214 հազար իենով (շուրջ 1,9 հազար դոլարով): Բացի դրանից, aibo-ի օգտագործման համար անհրաժեշտ կլինի կնքել դրա սպասարկման՝ առանձին եռամյա պայմանագիր, ինչն ամենաէժան տարբերակով կպահանջի 90 հազար իեն (ավելի քան 790 դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս