Մարգարիտա Սիմոնյանը հինգերորդն է ԶԼՄ-ներում ամենաազդեցիկ կանանց ցուցակում
Ռուսական RT լրատվական ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հինգերորդ տեղն է զբաղեցրել ժամանցային ինդուստրիայում եւ մասս-մեդիայում առավել ազդեցիկ կանանց ցուցակում, որը կազմել է Forbes հանդեսը, տեղեկացնում է BBC-ին:
Վարկանիշը գլխավորել է Vogue հանդեսի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը: Նա ամերիկյան Vogue հրատարակությունը ղեկավարում է 1988 թվականից եւ Conde Nast հրատարակչական ընկերության արտ-տնօրենն է: 2008 թվականին Վինտուրը դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ:
Ինդուստրիայի 15 առավել ազդեցիկ կանանց վարկանիշում նրան հաջորդում են NBCUniversal-ի նախագահ Բոննի Համմերը, 20th Century Fox-ի նախագահ, գործադիր տնօրեն Սթեյսի Սնայդերը, երգչուհի Բեյոնսեն, Մարգարիտա Սիմոնյանը, Fox Television Group-ի գործադիր տնօրեն Դանա Ուոլդերը, «Գարդիան» թերթի գլխավոր խմբագիր Քեթրին Վայները, Universal Pictures-ի նախագահ Դոննա Լենգլին, Economist հանդեսի գլխավոր խմբագիր Զեննի Մինթոն Բեդդոուզը, Lucasfilms-ի նախագահ Քեթրին Քենեդին, Huffington Post-ի համահիմնադիր Արիաննա Հաֆինգթոնը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, գրող Ջոան Ռոուլինգը, HT Media-ի նախագահ Շոբանա Բհարթիան, դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Պրիյանկա Չոպրան:
Forbes-ն իր ամենամյա ցուցակը կազմում է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ անձի եկամուտը եւ ԶԼՄ-ներում նրա անվան հիշատակումների թիվը: