«Ես արդեն որոշ ժամանակ հետևում եմ իմ թաղմանը». «Միլանի» գլխավոր մարզիչը՝ հեռացման մասին
«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կատակել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Սասուոլոյի» հետ խաղից հետո հնարավոր հեռացման մասին:
«Ես արդեն որոշ ժամանակ հետևում եմ իմ թաղմանը: Դա հնարավորություն է տալիս նոր կերպ նայել ամեն ինչին: Վերջ, կատակները մի կողմ: Ակումբն ինձ հավատում է: Տեսնենք»,- Մոնտելայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
«Միլանը» երեկ Եվրոպայի լիգայի 4-րդ տուրում ոչ-ոքի (0:0) խաղաց ԱԵԿ-ի հետ և գլխավորեց խումբը՝ հավաքելով 8 միավոր: Թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 9 խաղերում տարել է ընդամենը 2 հաղթանակ: Իտալիայի առաջնությունում «Միլանը» գրավում է 8-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը