Բաժիններ՝

Զիդանի հեռացման դեպքում Պոչետինոն առաջնային է «Ռեալի» համար

«Ռեալը» դիտարկում է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը: Զինեդին Զիդանի հեռացվելու դեպքում 45-ամյա արգենտինացին հիմնական տարբերակն է մադրիդյան ակումբի համար:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Տոտենհեմի» հետ անցկացրած վերջին խաղերում «Ռեալը» վերցրեց ընդամենը 1 միավոր (1:1, 1:3), իսկ Իսպանիայի առաջնության 10 տուրերից հետո գրավում է ընդամենը 3-րդ տեղը՝ հետ մնալով «Բարսելոնայից» 8 միավորով:

Բացի այդ, «Արքայական ակումբի» շորթ-լիստում ընդգրկվել են «Տոտենհեմի» 2 ֆուտբոլիստ՝ հարձակվող Հարի Քեյնը և կիսապաշտպան Դելե Ալին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս