 
                        «Ես նորից դուրս կգամ օկտագոն, միայն, եթե դառնամ UFC-ի համասեփականատեր». Քոնոր ՄաքԳրեգոր
 
                                    Նման է շանտաժի: Իռլանդացի մարտիկն ուղղակի պատասխան չտվեց իր հաջորդ մենամարտի մասին հարցին:
«Ես եղել եմ պրոմոուտեր Ֆլոյդ Մեյվեյզերի հետ մենամարտի կազմակերպման ժամանակ, և հիմա մենք նորից բանակցություններ ենք վարում հաջորդ մարտի վերաբերյալ: Բայց ես նորից դուրս չեմ գա օկտագոն այնքան ժամանակ, մինչև չդառնամ այս ամենի համասեփականատերը»,- ՄաքԳրեգորին է մեջբերում MMAjunkie-ն:
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հաղորդել էր, որ բանակցություններ է վարում իռլանդացու հետ՝ ընկերության ակցիաների մի մասը նրան վաճառելու վերաբերյալ, ավելացնելով, որ դա հնարավոր միակ ձևն է ՄաքԳրեգորին պրոմոուշենում պահելու համար:
UFC-ն հիմնվել է 1993 թվականին: Ուայթին է պատկանում ընկերության ակցիաների մոտ 10 տոկոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        