Բաժիններ՝

«Ես չէի դիտի նրանց խաղը, անգամ, եթե նրանք մեր այգում խաղային». Ռոյ Քինը՝ «Լիվերպուլի» մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինին դուր չի գալիս ժամանակակից «Լիվերպուլի» խաղը: Քինը շատ քննադատական մեկնաբանություններ է հնչեցրել ակումբի հասցեին:

Ըստ Ռոյ Քինի՝ լիվերպուլյան ակումբը վերջին տարիներին չի առաջադիմել: Քինի խոսքերով՝ անգլիական ակումբի խաղից հնարավոր չէ ոգեշնչվել:
«Նրանք մրցաշրջանը լավ են սկսում, բայց երբ գալիս է մրցանակները հանձնելու պահը, նրանց ոչինչ բաժին չի հասնում: Այս տարի նույնը կլինի: Ես չէի դիտի նրանց խաղը, անգամ, եթե նրանք մեր այգում խաղային»,- նշել է Քինը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս