Նահանջ 9 կետով. Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարականներ տվեց Գործարարությամբ զբաղվելու 2018թ. զեկույցի արդյունքների վերաբերյալ:

Վարչապետի խոսքով՝ Համաշխարհային բանկը հրապարակել է Գործարարությամբ զբաղվելու 2018թ. զեկույցը, որը ցույց է տալիս՝ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է նահանջ 9 կետով: «Թեև զեկույցում դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում մենք արձանագրել ենք 0.59 կետով փաստացի աճ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլ նաև նույն տեղում մնալու համար: Միևնույն ժամանակ՝ մենք պետք է ֆիքսենք, որ այլ կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես՝  համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության ռեփորթում 79-րդից 73-րդ տեղ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54-րդ տեղից բարձրացել ենք 33-րդ հորիզոնականը, բայց… դա նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուր գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը:

Միաժամանակ պետք է նշել, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականներն ուղղված են հենց այդ ոլորտներին, որտեղ անկում է արձանագրվել՝ դատական և իրավական ապահովման ոլորտներ, թույլտվությունների տրամադրման վարչարարություն, և այլն, որոնց հիման վրա մշակված օրենքի նախագծների հիմնական հատվածն արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողով»,- նշեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս