
Ավտովթար և դանակահարություն Երևանում. բախվել են 2 մեքենա և մոտոցիկլ, մոտոցիկլավարը կամ նրա ուղևորը դանակահարել է իրեն բախված Opel-ի վարորդին. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ թիվ 25 հասցեի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 MZ 615 համարանիշի և առանց համարանիշի մոտոցիկլը, որից հետո էլ մոտոցիկլը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 GC 069 համարանիշի ավտոմեքենային. Տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո մոտոցիկլից գետնին ընկած 2 հոգուց մեկը իրենց մոտոցիկլին բախված Opel-ի վարորդին և դանակահարել է: 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: