Բաժիններ՝

Աշխատավարձի 1%-ը՝ բարեգործության համար. ովքե՞ր են միացել Մատայի նախաձեռնությանը

Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Խուան Մատան Մումբայում էր: Այնտեղ Մատային ապշեցրել էր աղքատության մակարդակը: Դրանից հետո Մատան նախաձեռնությամբ է հանդես եկել, որի շրջանակներում առաջարկել է տալ իր աշխատավարձի 1 տոկոսը բարեգործության համար՝ նպաստելով Հնդկաստանում աղքատության վերացմանն ու բակային ֆուտբոլի զարգացմանը:

Մատայի նախաձեռնությամբ բացվել է «Ընդհանուր նպատակ» անվամբ հաշիվ: Ֆուտբոլիստը առաջարկեց իր գործընկերներին միանալ նախաձեռնությանը:

Հոկտեմբերի վերջին արդեն 15 ֆուտբոլիստ համաձայնել է փոխանցել աշխատվարձի 1 տոկոսը: Օր օրի ավելի շատ ֆուտբոլիստներ են միանում այս ակցիային:

Ալեքս Մորգանի հետ միացել են մի շարք հայտնի ֆուտբոլիստներ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Գերմանիայից և այլ երկրներից: «Շտուտգարդի» ֆուտբոլիստ Դենիս Աոգոն պատրաստ է փոխանցել աշխատավարձի 2 տոկոսը:

Մատան ցանկանում է մեծացնել թե՛ մասնակիցների, թե՛ նպատակների շրջանակը՝ ամբողջ աշխարհում զարգացնելով բակային ֆուտբոլը:

Ֆոնդին աջակցում են ավելի քան 100 կազմակերպություններ: Այն նպատակ ունի օգնել Հնդկաստանում գենդերային և սոցիալական խնդիրներից տուժող մարդկանցից՝ մինչև փախստականներին Գերմանիայում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս