Բաժիններ՝

«Կլսեմ առաջարկները մրցաշրջանի վերջում, երբ կավարտվի պայմանագիրս «Բավարիայի» հետ». Անչելոտի

Իտալացին հանգստանում է և հաճույք է ստանում ֆուտբոլից: «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, թե երբ կանցնի աշխատանքի նոր ակումբում:

«Ես ժամանակ ունեմ ֆուտբոլ դիտելու: Նոր տարբերակներ եմ փնտրում, բայց ոչ հենց հիմա: Իմ պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է մրցաշրջանի վերջում, այդ ժամանակ կսկսեմ դիտարկել առաջարկները: Ես հետաքրքրված եմ լուրջ նախագծով, որտեղ ես ժամանակ կունենամ և հանգիստ կլինեմ, չնայած հասկանում եմ, որ նման բան գտնելը հեշտ չէ:

Իհարկե, ԱՊԼ-ն շատ հետաքրքիր առաջնություն է: Այնտեղ հիասքանչ մթնոլորտ է, չնայած Բունդեսլիգայի մարզադաշտերում նույնպես լավ է: Յուրաքանչյուր օր ինչ-որ շշուկներ են հայտնվում իմ մասին. Խորվաթիա, Չինաստան, «Էվերթոն», «Չելսի»: Մի վշտացրեք իմ ընկեր Կոնտեին, մենք նրա հետ հաճախ ենք շփվում: Իրականում ես կգլխավորեմ յուրաքանչյուր թիմ: Ինձ դուր է գալիս մարզել, և ես կլսեմ բոլոր առաջարկները մրցաշրջանի վերջում»,- հայտարարել է Անչելոտին The Independent-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս