
«Կրկնակի սալտո կկատարեմ, եթե Նեյմարը վերադառնա». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը պատասխանել է Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին՝ լրագրողի տված հարցին:
«Ի՞նչ ես կանեմ, եթե Նեյմարը վերադառնա: Կրկնակի սալտո: Տեսնենք, ինչ կլինի ապագայում: Չեմ ցանկանում դեռ խոսել այդ մասին»,- ասել է Վալվերդեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռադիո La Porteria-ն հաղորդել էր այն մասին, որ բրազիլացին իրեն հարմարավետ չի զգում Ֆրանսիայում և զղջում է կատալոնական ակումբից հեռանալու որոշման կապակցությամբ: Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց նախորդ ամռանը՝ 222 մլն եվրոյով, ինչը դարձավ ամենաթանկ տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը