«Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում հարկային ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել». Վարդան Հարությունյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում հարկային ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«Բոլոր տնտեսվարողների մոտ իրականացնում ենք ստուգումներ: Ստուգումների ցանկը կազմվում է նախորդ տարի, այսինքն` 2016թ.ն է այդ ցանկը կազմվել և այդ ցանկի մեջ մտել են նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններ և ստուգվում են: Նորմալ երևույթ է»,- ասաց Վ.Հարությունյանը:

Դիտարկմանը, որ Ծառուկյանը Հարությունյանի ընկերն է, դրա՞ համար խախտումներ չեն հայտնաբերվել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ոչ, ես կողմնակալ չեմ, բոլորին ստուգում ենք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031