Բաժիններ՝

«Թղթե տնակի» վեցերորդ եթերաշրջանը վերջինը կդառնա սերիալի համար. Variety

Ամերիկյան «Թղթե տնակ»(House of Cards) հանրաճանաչ սերիալի վեցերորդ եթերաշրջանը, որի պրեմիերան պլանավորված է 2018 թվականին, վերջինը կդառնա դրա համար: Հոկտեմբերի 30-ին այս մասին գրել է Variety հանդեսը։

Հանդեսի տվյալներով՝ վեցերորդ եթերաշրջանի նկարահանումներն սկսվել են հոկտեմբերին Մերիլենդի նահանգում: Եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերայի օրը չեն հայտնում: Հոկտեմբերի 30-ին ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի դերասան Էնթոնի Ռեփը, որը խաղացել է «Սթար Թրեք» (Star Trek) հեռուստասերիալում, իր գործընկեր եւ «Թղթե տնակի» աստղ 58-ամյա Քեւին Սփեյսիին մեղադրել է ավելի քան 30-ամյա վաղեմության սեռական ոտնձգությունների մեջ: Ինչպես նշել է Variety-ին, Netflix տեսածառայությունը, որը հեռարձակում է սերիալը, Սփեյսիի հասցեին մեղադրանքները չի մեկնաբանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս