Բաժիններ՝

Ինչպես են ծնողներն իրենց ձեռքով երեխաներին հիվանդ դարձնում

«Մա՛մ, ես խմել եմ ուզում»,- ինքնաթիռում 7-ամյա մի աղջիկ ասաց մորը, երբ ըմպելիք էին հյուրասիրում։ Մայրը երեխայի համար՝ սփրայթ, իսկ իր համար՝ կոկա-կոլա վերցրեց։ Երեխան արդեն իսկ ավելորդ քաշ ուներ։ Ինձ հետաքրքրում էր՝ արդյո՞ք նրանք ջուր կվերցնեն։ Բայց ոչ, նրանք ջուր չցանկացան՝ չնայած բորտուղեկցորդուհիներն առաջարկում էին։

Mirkrasoty.life-ը գրում է, որ մայրը դստերը սովորեցրել է ծարավը հագեցնել գունավոր գազավորված ըմպելիքով։ Նույնն ինքն է անում։ Նրա դուստրն արդեն իսկ ակնհայտ խնդիրներ ուներ ավելորդ քաշի հետ, իսկ գազավորված ըմպելիքը մեծ քանակով շաքար է պարունակում։ Հավանաբար կարիք չկա նշելու, որ շաքարը ճարպակալման հիմնական պատճառներից մեկն է։ Բացի վնասակար ֆրուկտոզայից՝ գազավորված ըմպելիքը նաև սննդային գունավորիչներ, ծծմբական թթվի աղեր, այրված շաքար, բենզոլ, նատրիումի բենզոնատ, շաքարի փոխարինիչներ է պարունակում։

Այս մայրիկների համար հարկավոր է սառնարանին փակցնել հետևյալ տեղեկատվությունը.

  • Ֆրուկտոզան ճարպակալման ամենամեծ մեղավորն է։
  • Արհեստական սննդային գունավորիչներն ալերգեններ են։
  • Ծծմբական թթվի աղերն ալերգեններ են և գլխացավ են առաջացնում։
  • Այրված շաքարը կոնցերոգեն է։
  • Բենզոլն ամենաթունավոր նյութերից է, որը կուտակվում է օրգանիզմում։
  • Նատրիումի բենզոնատն առաջացնում է լյարդի ցիռոզ։
  • Շաքարի փոխարինիչները դառնում են դիաբետի, նյարդային խանգարումների պատճառ։
  • Թթուները նպաստում են օստեոպարոզի, միզասեռական համակարգում քարերի, կարիեսի առաջացման։
  • Կոֆեինը կարող է կախվածություն առաջացնել, ինչպես թմրամիջոցը։
  • Ածխաթթվային գազը փոխազդում է ջրի հետ և ածխաթթու ձևավորում՝ բացասաբար ազդելով որովայնի վրա։

Եվ այս ամենը մայրը տալիս է երեխային՝ ջրի փոխարեն։ Եվ կարծես թե բոլորը գիտեն վնասի մասին, բայց միևնույն է՝ օգտագործում են և՛ իրենք, և՛ տալիս են երեխաներին։ Ինչո՞ւ։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս