Վթար Սիսիան-Շամբ ավտոճանապարհին. ուղևորներից մեկը տեղում զոհվել է

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին՝ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 18 կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 35 SD 090 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Հ.) և «ՈւԱԶ 469Բ» մակնիշի 54 LO 560 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ս. Հ.-ը տեղում զոհվել է իսկ «ՈւԱԶ 469Բ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս. Մ.-ը, Զ. Մ.-ը և Գ. Մ.-ը հոսպիտալացվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս