Բաժիններ՝

«Չգիտեմ՝ որքան երկար կմնամ «Ռեալում»». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով օրեր առաջ ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց 2016-17թ. մրցաշրջանի լավագույն մարզիչ, պատմել է՝ որքան ժամանակ է պատրաստվում մնալ «Ռեալում»:

«Բեմն իմ սիրելի վայրը չէ, ինձ ավելի շատ դուր է գալիս դաշտը, քանի որ այնտեղ իմ կիրքն է: Ես հիացած եմ իմ ֆուտբոլիստներով: Նրանք ավելի շատ են աշխատում, քան ես: Ես «Ռեալում» եմ 18 ամիս և դեռ չգիտեմ, թե որքան երկար կմնամ այստեղ, բայց դա ինձ դուր է գալիս:

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգան երրորդ անգամ հաղթելուն, մենք կփորձենք: Հենց դա էլ մեզ առաջ է մղում:

Չգիտեմ՝ քանի անգամ է ինձ պետք շնորհակալություն հայտնել, ավելի լավ է՝ ֆուտբոլիստներին հարցնեք: Ես մարզիչ եմ, ով մարզում է նրանց, բայց մենք բոլորս միասին հսկայական աշխատանք ենք կատարում: «Ռեալում» տաղանդավոր ֆուտբոլիստներ են, իսկ երբ կա տաղանդ, կարելի է մեծ հաջողությունների հասնել»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս