«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է եվրոպացիներից. հայկական կողմը շահագրգիռ է». Ալեքսանդր Իսկանդարյան

«Հնարավոր է, որ Ադրբեջանն աշխատում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի դեմ, կամ փորձում է իր համար շահավետ որևէ բան ավելացնել դրան։ Եվրոպական բյուրոկրատիան էլ դանդաղ է գործում։ Հետևաբար՝ չեմ կարող հստակ ասել՝ կհասցնե՞ն նոյեմբերին ստորագրել փաստաթուղթը, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը շահագրգռված է, որ փաստաթուղթը ստորագրվի. «Եթե անգամ խնդիրներ առաջանան՝ ստորագրման ժամկետների հետ կապված, ապա այն ի վերջո ստորագրվելու է։ Փաստաթուղթը հրապարակվել է, բոլորն այն տեսել են, քաղաքական հարցեր չկան։ Հիմա հայկական կողմից ոչինչ կախված չէ, այլ կախված է եվրոպացիներից»։

Քաղաքագետը հավելեց՝ Ռուսաստանը չի միջամտի, ամեն ինչ կախված է եվրոպական բյուրոկրատիայից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս