Բաժիններ՝

Lamborghini-ի գաղտնի արտաճանապարհայինի արտադրությունը ցուցադրել են տեսանյութում

Automobili Lamborghini իտալական ավտոմոբիլային ընկերությունը ցուցադրել է իր Urus նոր արտաճանապարհայինի հավաքման գործընթացը: Տեսանյութը հրապարակված է YouTube-ում ֆիրմայի պաշտոնական ալիքում եւ ցուցադրում է հավաքման նորացված արտադրամասը՝ արտադրության ավտոմատացված հոսքագծով։

Կադրերում երեւում են նոր մոդելի թափքի, հետեւի կախոցի դետալները եւ անիվները, մոդել, որի արտաքին տեսքն ու ստույգ տեխնիկական բնութագրերը դեռեւս գաղտնի են պահվում: Հայտնի է, որ ավտոմեքենան հիմնված է Audi Q7-ի, Porsche Cayenne-ի եւ Bentley Bentayga-ի հետ միասնական պլատֆորմի վրա:

Automobili Lamborghini ընկերությունը հիմնվել է 1963 թվականին, նրա կենտրոնակայանը գտնվում է Իտալիայի Սանտա-Ագատա-Բոլոնիեզե կոմունայում: 2018 թվականից Lamborghini-ի շարքում կհայտնվի երրորդ մոդելը՝ Lamborghini Urus քրոսսովերը: Մոդելի պաշտոնական պրեմիերան պլանավորված է դեկտեմբերի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս