Իմբիրով ու ալոէ վերայով թուրմ. օգտակար է գաստրիի դեպքում, օգնում է նիհարել ու իջեցնել խոլեստերինի մակարդակը
Steptohealth.ru-ն գրում է, որ իմբիրով ու ալոէ վերայով պատրաստված թուրմն ամենաօգտակարներից է։
Թուրմն օգտակար է կանանց առողջությանը։ Խոսքը հատկապես վերաբերում է այն կանանց, ովքեր դաշտանադադարի փուլում են։ Այս փուլում իմբիրով ու ալոէ վերայով պատրաստված թուրմն օգնում է վերահսկել մարմնի զանգվածը։ Այն հնարավորություն է տալիս լավացնել նյութափոխանակությունը։
Օգտակար է գաստրիտի դեպքում։ Որոշ գործոնների ազդեցությամբ որովայնի լորձաթաղանթը կարող է բորբոքովել. ամենից հաճախ այս վիճակի մեղավորները տարբեր բակտերիաներն են։
- Ալոէ վերան հակաբորբոքային միջոց է, որը կարող է օրգանիզմին օգնել վերականգնվել՝ պայքարելով բորբոքային պրոցեսների ու վարակների դեմ։
- Իմբիրը խոչընդոտում է helicpbacter pylori բակտերիայի բազմացմանը։ Հենց այս բակտերիան է գաստրիտի առաջացման մեղավորը։ Սա նշանակում է, որ իմբիրով ու ալոէ վերայով թուրմն արդյունավետ միջոց է, որն օգնում է պաշտպանվել գաստրիտից ու ստամոքսի խոցից։
- Ըմպելիքը կօգնի հանգստացնել ցավերը, ազատվել սրտխառնոցից և այլ տհաճ երևույթներից, որոնք առաջանում են նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների դեպքում։
- Քանի որ առաջարկվող թուրմը հակաբորբոքային հատկություններ ունի, դրա օգտագործումը կօգնի հանգստացնել բորբոքային պրոցեսը։
Բնական ցավազրկող։ Իմբիրի ու ալոէ վերայի համադրությունն օգնում է հանգստացնել ցավն այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են.
- օստեոարթրիտ
- մկանային ցավեր
- գլխացավեր
- ցավոտ դաշտան
- երակների վարիկոզ լայնացման հետևանքով առաջացող ցավեր։
Օգնում է նիհարել
- Իմբիրով ու ալոէ վերայով թուրմը հրաշալի միջոց է՝ օրգանիզմը մաքրելու համար։ Այն կօգնի ազատվել տոքսիններից, շլակներից, նյութափոխանակության այլ վնասակար արգասիքներից։
- Այս ըմպելիքը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմին ավելի հեշտ կլինի ազատվել բարդ ճարպերից, որոնք կուտակվում են որովայնի հատվածում։
- Պետք է հիշել նաև, որ իմբիրով ու ալոէ վերայով թուրմն արագ հագեցնում է։
- Իմբիրի ու ալոէ վերայի համադրությունը խթանում է աղիների աշխատանքը, հետևաբար՝ այն կարող է օգտագործվել նաև՝ որպես բնական լուծողական միջոց։
Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Այս թուրմի ամենօրյա օգտագործումը կօգնի նվազեցնել տրիգլիցերիդների և «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
Ինչպես պատրաստել թուրմը. բաղադրիչներ
- կես թեյի գդալ թարմ իմբիր՝ 2.5 գրամ
- 1 ճաշի գդալ ալոէ վերայի գել՝ 15 գրամ
- 1 բաժակ ջուր՝ 200 մլ
- 1 թեյի գդալ մեղր՝ 7.5 գրամ։
Պատրաստման եղանակը
- Նախ հարկավոր է հիշել, որ օրվա ընթացքում չի կարելի 3 գրամից ավելի իմբիր օգտագործել։ Թույլատրելի մակարդակի գերազանցումը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ։
- Եռացրեք ջուրը։
- Ավելացրեք իմբիրն ու ալոէ վերայի գելը։
- Եռացրեք 15 րոպե։ Անջատեք կրակը, թողեք թրմվի 10 րոպե։
- Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։
- Խորհուրդ է տրվում թուրմը խմել առավոտյան՝ քաղցած վիճակում։
Հակացուցումներ։ Իմբիր խորհուրդ չի տրվում օգտագործել հիպերտոնիայով, Կրոնի հիվանդությամբ տառապող և լեղապարկում քարերն ունեցող մարդկանց։ Ալոէ վերան կարող է վտանգավոր լինել միայն այն դեպքում, եթե գերազանցեք խորհուրդ տրվող չափաբաժինը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը