3 օրում ազատվեք 5 կիլոգրամից կարտոֆիլի օգնությամբ
Եթե ցանկանում եք 3 օրվա ընթացքում ազատվել 5 կիլոգրամից, կարող եք հետևել առաջարկվող սննդակարգին։ Դրա բաղադրիչները յուղազրկված յոգուրտն ու խաշած կարտոֆիլն են։ Fithacker.ru-ն գրում է, որ դրանք կապահովեն օրվա ընթացքում անհրաժեշտ կալորիաների նվազագույն մակարդակը։
Ինչպես սնվել
Առաջին օր
Նախաճաշ։ Մեկ բաժակ յոգուրտ, մեկ խաշած կարտոֆիլ առանց աղի։
Ճաշ։ Մեկ բաժակ յոգուրտ, երկու խաշած կարտոֆիլ առանց աղի։
Ընթրիք։ Երկու բաժակ յոգուրտ։
Երկրորդ օր
Նախաճաշ։ Մեկ բաժակ յոգուրտ։
Ճաշ։ Մեկ բաժակ յոգուրտ, երկու խաշած կարտոֆիլ առանց աղի։
Ընթրիք։ Մեկ բաժակ յոգուրտ, մեկ խաշած կարտոֆիլ առանց աղի։
Երրորդ օր
Նախաճաշ։ Մեկ խաշած կարտոֆիլ առանց աղի։
Ճաշ։ Մեկ բաժակ յոգուրտ, մեկ խաշած կարտոֆիլ առանց աղի։
Ընթրիք։ Մեկ բաժակ յոգուրտ։
Հիշեք, որ տապակած և խաշած կարտոֆիլները մեծապես տարբերվում են միմյանցից։ Առաջինը մեծ քանակով ճարպեր է պարունակում, որոնք վնասում են առողջությանը։ Կարտոֆիլը խաշած վիճակում չի վնասում առողջությանը։ Այն հարուստ է հանքանյութերով և վիտամիններով, իսկ մանրաթելերի պարունակության շնորհիվ օգնում է արագացնել նյութափոխանակությունը։
100 գրամ կարտոֆիլը պարունակում է 75 կալորիա։ Մյուս կողմից՝ նյութափոխանակության համակարգի կարգավորմանը նպաստում է յոգուրտը, որն օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու ավելորդ հեղուկը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը