Բաժիններ՝

«Գվարդիոլան ստիպում է մեզ անգլերեն սովորել. դեկտեմբերին ես քննություն ունեմ». «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին պատմել է Խոսեպ Գվարդիոլայի երկաթե ձեռքի ներքո ակումբի ֆուտբոլիստների դժվարին կյանքի մասին:

«Հանդիպումներից հետո մենք պարտավոր ենք ընթրել ակումբի բազայում: Սնունդը և հանգիստը կարևոր են, քանի որ մենք շատ հագեցած օրացույց ունենք:

Պեպը չափազանց պահանջկոտ է դիետայի հարցերում, բայց սա դեռ ամենը չէ. մենք բոլորս պետք է սովորենք անգլերեն, քանի որ այդ լեզվով են ընթանում թիմային հանդիպումները: Դեկտեմբերին ես քննություն ունեմ»,- Sky Sports-ին է պատմել Օտամենդին:

Օտամենդին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015 թվականին՝ Գվարդիոլայից մեկ տարի շուտ:

«Բրեշիայի» և «Ռոմայի» կազմում հանդես գալիս Գվարդիոլան սովորել է իտալերեն, իսկ «Բավարիայում» աշխատելու տարիներին՝ գերմաներեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս