Google-ի սեփականատերերը ցանկանում են կառուցել ապագայի քաղաք. FT
Alphabet Inc. հոլդինգը, որի կազմի մեջ մտնում է Google ինտերնետ-ընկերությունը, ցանկանում են ապագայի քաղաք ստեղծել կանադական Տորոնտո քաղաքի շրջաններից մեկում: Այդ մասին հայտնել է Financial Times թերթը:
Ըստ նրա տեղեկատվությունների, հոլդինգի Sidewalk Labs ընկերությունը շահել է Օնտարիո լճի ափին գտնվող գրեթե 5 հեկտար տարածքի վրա կառուցապատում իրականացնելու հայտը՝ դրա մակերեսը մինչեւ 323 հեկտար ավելացնելու հեռանկարով: Նոր մեգապոլիսում կիրագործվեն անօդաչու հասարակական տրանսպորտի, ադապտիվ լուսացույցների, մոդուլային տների եւ ռոբոտ-ցրիչների տեխնոլոգիաները:
«Մեզ համար սա պարզապես պատահական նախագիծ չէ: Դա գրեթե տասնամյա խորհրդածությունների արդյունքն է այն մասին, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են փոխել մարդկային կյանքերը»,-հրատարակությունը մեջբերում է Alphabet կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտի խոսքը:
Նախագիծը բազմաթիվ փոփոխություններ կպահանջի շինարարության, տրանսպորտի եւ էներգաապահովման վերաբերյալ գոյություն ունեցող օրենքների մեջ: «Դա թեստային հարթակ է նոր տեխնոլոգիաների համար, որը մեզ կօգնի կառուցել ավելի մաքուր, խելացի, էկոլոգիական քաղաքներ»,- նախաձեռնութան կապակցությամբ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Պլանավորման եւ թեստերի սկզբնական փուլի համար նախատեսվում Է ծախսել 50 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: