Բաժիններ՝

Samsung Galaxy J2 (2017). ընկերությունը թարմացրել է իր ամենատարածված սմարթֆոնը

Samsung Galaxy J2 սմարթֆոնի թարմացված տարբերակն արդեն հայտնվել է ընկերության պաշտոնական կայքում: Մասնագետները կանխատեսում են, որ արդեն հաջորդ շաբաթ սմարթֆոնը կսկսի վաճառվել:

Ըստ հետազոտությունների՝ ընկերության հենց այս սմարթֆոնն է համարվել ամենավաճառվածը:

Ընկերությունը սմարթֆոնի 2017 թվականի տարբերակում կատարել է  մի շարք փոփոխություններ:

Բնութագրիչներ

Կարդացեք նաև

  • Դիսփլեյ-4,7 դյույմ՝ 540 x 960 ընդլայնմամբ
  • Չիպ- Exynos չիփսեթ՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ
  • Օպերատիվ հիշողություն- 1 ԳԲ
  • Տեսախցիկ- 5 ՄՊ՝ CMOS-սենսորով,  2 ՄՊ՝ դիմացի տեսախցիկ
  • Օպերացիոն համակարգ- Android
  • Չափ և քաշ- 136,5×69,4×8,4 մմ, քաշը՝ 130 գրամ

Ընկերության պաշտոնական կայքում օպերացիոն համակարգի թարմացումը հստակ նշված չէ:  Սմարթֆոնում առկա է Smart Manager, որը կօգնի ազատվել ավելորդ ֆայլերից, ինչպես նաև Ultra Mods, որը թույլ կտա խնայել 4G / 3G համակարգերի աշխատանքը:

Արժեքը

Ընկերության կայքում սմարթֆոնը ներկայացված է միայն սև գույնով: Սմարթֆոնի թարմացված տարբերակը ևս կլինի բյուջետային. այն կարժենա 114 դոլար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս