Բաժիններ՝

Wi-Fi-ն ամբողջ աշխարհում հայտնվել է սպառնալիքի տակ

Մասնագետների խումբը պարզել է, որ Wi-Fi-միացումների անվտանգությունն սպառնալիքի տակ է հայտնվել լուրջ խոցելիության պատճառով:

Այդ մասին հայտնել է The Verge-ն: Փորձագետները խնդիրներ են բացահայտել WPA2 անվտանգության պրոտոկոլում, որն օգտագործվում է անձնական եւ կորպորատիվ ցանցերի պաշտպանության համար: Ինչպես պնդում են մասնագետները, խոցելիության պատճառով ցանկացած Wi-Fi-ցանց կարելի է կոտրել եւ օգտվել ամբողջ թրաֆիքից:

Եթե ձեր սարքը միանում Է Wi-Fi-ին, ապա ամենայն հավանականությամբ վտանգի մեջ Է»,-նշվում է հետազոտության անոնսում: Հետազոտության մեջ առանձին խոսվում է այն մասին, որ Andreoid-ով աշխատող սարքերի 41 տոկոսը ենթարկված է խոցելիության «բացառիկ ավերիչ» տարբերակին: Հետազոտողները խորհուրդ են տալիս առայժմ չօգտագործել անվտանգության այլ պրոտոկոլներ, քանի որ դրանք էլ ավելի անհուսալի են: KRACK անվանումով էքսպլոիտի վերաբերյալ ամբողջական հաշվետվությունն արդեն հրապարակված է եւ նոյեմբերի 1-ին ներկայացվելու է ACM CCS խորհրդաժողովում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031