Բաժիններ՝

«Ես պետք է մտածեմ ֆուտբոլի մասին օրը 18 ժամ. ես սիրում և ատում եմ դա». Անտոնիո Կոնտե

Իտալացին երբեմն հոգնում է ֆուտբոլից:

Կոնտեն պատմել է աշխատանքի նկատմամբ իր վերաբերմունքի մասին GQ-ին տված հարցազրույցում:

«Ես միշտ ցանկացել եմ մարզիչ լինել: Ես մարզել եմ իմ առաջին թիմը, երբ 14 տարեկան էի: Դա տարրական դպրոցի երեխաների թիմ էր: Դա ինձ միշտ դուր է եկել: Ես միշտ զգացել եմ, որ զբաղվելու եմ դրանով, որ դա իմ կյանքն է լինելու: Բայց երբեմն ես ատում եմ դա: Երբեմն ես ատում եմ այդ աշխատանքը, որովհետև լինում է, որ դու կորցնում ես կյանքդ:

Եթե դու ուզում ես զբաղվել այդ աշխատանքով, դառնալ լավ մարզիչ, գերազանց մարզիչ, դու պետք է զոհաբերես կյանքդ, և երբեմն ես ատում եմ դա: Ես պետք է մտածեմ ֆուտբոլի մասին օրը 18 ժամ: Ես սիրում և ատում եմ դա»,- Կոնտեին է մեջբերում GQ-ն:

Կոնտեն սկսել է մարզչական կարիերան 2005 թվականին: Նա աշխատել է «Սիենում»՝ որպես մարզչի օգնական, հետո գլխավորել է «Արեցոն», «Բարին», «Ատալանտան», «Յուվենթուսը» և Իտալիայի հավաքականը:

48-ամյա մասնագետը գլխավորեց «Չելսին» 2016թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս