Բաժիններ՝

Միլանյան ակումբները կփորձեն ստորագրել Խամես Ռոդրիգեսին

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն արդեն ձմռանը կարող է տեղափոխվել Իտալիա:

Խամեսի նկատմամբ «Միլանի» և «Ինտերի» հետաքրքրության մասին հաղորդում է CalcioMercato-ն: Աղբյուրը պնդում է, որ 2 ակումբն էլ կաշխատեն խաղալ կոլումբիացու ԱԱ-2018-ից առաջ մշտական խաղային պրակտիկա ստանալու ցանկության վրա:

Խամեսը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Բավարիա» այս ամռանը: Նախաձեռնողը եղել է մյունխենցիների այն ժամանակվա մարզիչ Կարլո Անչելոտին: Սակայն իտալացու հեռացումից հետո ԶԼՄ-ները գտնում են, որ Ռոդրիգեսի դիրքը թիմում հայտնվել է սպառնալիքի տակ:

Յուպ Հայնկեսի օրոք առաջին խաղում դաշտ դուրս եկավ Թոմաս Մյուլլերը, իսկ Խամեսը մնաց նստարանին՝ այդպես էլ չխաղալով ոչ մի րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031