Բաժիններ՝

Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում է Դեյր Զորի թաղամասերում

Սիրիայի կառավարական զորքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս են մղել Դեյր Էզ Զորից հյուսիս ընկած Ալ Հուսեյնիա բնակավայրից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիական զինվորական մի աղբյուր:

«Սիրիական բանակը շարունակում է հարձակումը Եփրատ գետի արեւելյան ափին, որի ընթացքում վերականգնվել է հսկողությունը Դեյր Էզ Զորից հյուսիս ընկած Ալ Հուսեյնիա բնակավայրի նկատմամբ: Այսպիսով, ընթանում է քաղաքի թաղամասերում մնացած ահաբեկիչների շրջապատման գործողությունը»,-պատմել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին անցկացված գործողության ընթացքում ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ, ինչպես նաեւ ԻՊ-ի զրահատեխնիկան եւ խոշոր տրամաչափի գնդացիրներով արտաճանապարհային ավտոմեքենաներ:

Ինչպես հոկտեմբերի 13-ին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբը, Դեյր Էզ Զորի շրջանում սիրիական զորքերի հարձակումը հաջողությամբ է զարգանում: Գեներալ Հասան Սուխելի գրոհային ջոկատները ռուսական օդուժի աջակցությամբ ազատագրել են Եփրատի աջ ափը՝ քաղաքից հյուսիսարեւմուտք եւ արեւմուտք ընկած շրջանում՝ հսկողություն հաստատելով 4,6 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով տարածքի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս