«Միլանի» ղեկավարությունը նորից իր աջակցությունն է հայտնել Վինչենցո Մոնտելային
«Ինտերից» կրած պարտությունից հետո (2:3) «Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն չի քննադատել մարզչական շտաբին, այլ հակառակը՝ աջակցել է նրան:
Նախօրեին «Միլանը» պարտվեց «Ինտերին» 2:3 հաշվով: Հաղթական գոլը հանդիպման 90-րդ րոպեին խփեց «ներաձուրիների» ավագ Մաուրո Իկարդին:
«Շատ ցավալի է պարտվել դերբիում: «Միլանը» վատ անցկացրեց առաջին խաղակեսը, բայց երկրորդում մենք լրիվ ուրիշ թիմ տեսանք:
Ես ստած կլինեմ, եթե ասեմ, որ մրցաշրջանի մեկնարկին սպասում էինք 4 պարտություն 8 խաղից: Բայց մենք հասկանում ենք, որ «Միլանին» ժամանակ է պետք: Մենք դրական բան տեսնում ենք և աջակցում ենք Մոնտելային»,- ասել է Ֆասոնեն խաղից հետո:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Մոնտելան շարունակում է իր աշխատանքը «Միլանում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը