Կատալոնիայի ղեկավարը հանդիպելու առաջարկ է արել Իսպանիայի վարչապետին
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին առաջարկել է երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում ստաղծված իրադրության շուրջ: Այդ մասին գրել է Pais թերթը՝ վկայակոչելով կատալոնացի քաղաքական գործչի նամակը:
Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին Կատալոնիայի իշխանություններից պահանջել էր բացատրել՝ հռչակել են նրանք արդյոք անկախություն: Պուչդեմոնը պետք է պատասխաներ մինչեւ հոկտեմբերի 16-ը: Եթե պատասխան չլինի կամ այն չբավարարի Իսպանիայի իշխանություններին, ապա կառավարությունը հոկտեմբերի 19-ին կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել ինքնավար հանրակցության ինքնակառավարումը:
«Երկխոսության մեր հրավերն ազնիվ է ու անկեղծ: Այդ կապակցությամբ առաջիկա երկու ամսում մեր առաջնահերթ խնդիրը երկխոսություն սկսելն է»,-գրել է Պուչդեմոնը՝ չպատասխանելով տարածաշրջանին կարգավիճակի վերաբերյալ հարցին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: