Բաժիններ՝

Մադուրոն ընդունել է ընդդիմության հաղթանակը հինգ նահանգներում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունել է ընդդիմության թեկնածուների հաղթանակը հինգ նահանգներում: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 15-ի երեկոյան պետության ղեկավարի նստավայրում ունեցած նր ելույթում:

«Ես ձեռք եմ մեկնում ընդդիմությունից ընտրված հինգ նահանգապետներին՝ աշխատելու նրանց տարածաշրջանների համար»,- պետության ղեկավարի խոսքը մեջբերել է Վենեսուելայի նորությունների գործակալությունը:

Մադուրոյի քաղաքական ընդդիմախոսները հաղթանակ են տարել Անսոատեգիի, Մերիդայի, Նուեւա-Էսպարտայի, Սուլիայի եւ Տաչիրայի նահանգներում: Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Վենեսուելայի Միասնանական սոցիալիստական կուսակցությունից թեկնածուները հաղթել են 23 նահանգներից 17-ում, եւս մեկ նահանգում քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է:

Ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել նահանգապետական ընտրությունների արդյունքները եւ պահանջելու է բոլոր տարածաշրջաններում քվեարկության բոլոր փուլերի ստուգում: Այդ մասին հայտարարել է Խերարդո Բլայդը՝ «Ժողովրդավարական միասնության դաշինք» կոալիցիայի նախընտրական արշավի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս