
Արցախում քաղաքացի է կորել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Հոկտեմբերի 15-ին ժամը 09:49-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան 18 շենք բն.2 հասցեի բնակիչ Բ.Ա.-ն հոկտեմբերի 14-ին տնից դուրս է ելել և չի վերադարձել: ԱԱՀՍ փրկարարները մեկնել են Ասկերանի շրջանի «Քոսալար» կոչվող տարածք՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Բ. Ա.-ն չի հայտնաբերվել:
***
Հոկտեմբերի 16-ին ժամը 08:28-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ ԱԱՀՍ փրկարարները ավտոմեքենայով մեկնել են Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածք՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու նպատակով: