
Կալիֆոռնիայում բեկում է տեղի ունեցել հրդեհների դեմ մղվող պայքարում

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում երկար սպասված բեկումն է տեղի ունեցել հրդեհների դեմ մղվող պայքարում: Քամու մեղմանալու շնորհիվ բռնկման խոշոր օջախները տեղայնացվել են 50 տոկոսով եւ ավելի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
«Եղանակային պայմանները կտրուկ բարելավվել են վերջին 24 ժամվա ընթացքում, ինչն ինքնին շատ հուսադրող է»,- գործակալությունը մեջբերել էանտառային հանդակների եւ հակահրդեհային պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Դենիել Բեռլանթի խոսքը: «Հնարավոր է՝ դա այն բանի նշանն է, որ մեզ հաջողվեց կանխել վատթարագույնը»,- հավելել է նա:
Բնական հրդեհների զոհերի թտվը հասնում է 40-ի, որոնցից 20-ը մահացել են Սոնոմայի օկրուգում: Ինչպես նշվել է ավելի վաղ, վերջին 84 տարվա ընթացքում Կալիֆոռնիայում հրդեհից միաժամանակ այսքան շատ մարդ չի զոհվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: