
Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Ժեենբեկովը կշարունակի Աթամբաևի բարեփոխումները

Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Սոորոնբայ Ժեենբեկովը, որը ներկայացնում է հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, մտադիր է շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսվել են պետության գործող ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի կողմից: Այդ մասին Ժեենբեկովը հայտարարել է Բիշքեկում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:
«Ես կփորձեմ պահպանել վերջին վեց տարում ձեռքբերվածը, շարունակել սկսված բարեփոխումները եւ սկսել նորերը»,- ասել է նա:
Կենտրոնական ընտրական հանժնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկությանը մասնակցել է մոտավորապես 1,7 մլն քաղաքացի: Ժեենբեկովը կարողացել է ստանալ ձայների շուրջ 54 տոկոսը (900 հազար ձայն): Երկրորդ տեղն զբաղեցրել է «Հանրապետություն-Հայրենիք» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Օմուրբեկ Բաբանովը, որի օգտին քվեարկել է ավելի քան 560 հազար ընտրող: Մնացած թեկնածուները, իսկ նրանք ընդհանուր առմամբ 11-ն էին, զգալիորեն հետ են մնացել առաջատարներից:
ԿԸՀ-ում նշել են, որ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն առաջիկա օրերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: