
Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին մեքենան բախվել է քարե պարսպին. վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00:28-ին, տեղեկություն է ստացվել, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի 70 DD 101 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանն ու քարե պարսպին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: