
Գիտնականները սահմանել են «աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց» միջին տարիքը

Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները որոշել են այն միջին տարիքը, երբ մարդն առավել գեղեցիկ է համարվում: Այդ մասին գրել է The Telegraph-ը:
Այժմ այն կազմում է 38,9 տարի: 1990 թվականին այն 33,2 տարի էր: Գիտնականները վերլուծել են ամենագեղեցիկ հայտնիների ցուցակները, որոնք People հանդեսը հրապարակել է 1990 եւ 2017 թվականներին: Նրանց խոսքով՝ «գեղեցկության տարիքը» ավելացել է շնորհիվ այնպիսի կանանց, ինչպիսիք են՝ Շերոն Սթոունը, Միշել Փֆայֆերը եւ Ջուլյա Ռոբերթսը:
30 տարվա վաղեմության ցուցակում նրանք նույնպես կային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: