Եկատերինա Անդրեևան ցուցադրել է դեմքի համար «գաղտնի մարմնամարզություն»

Վերջերս Առաջին ալիքի 55-ամյա հաղորդավարուհին պատմել է՝ եթե կարմիր գինու փոխարեն խմեք ջրածնային ջուր, ապա երիտասարդությունն ապահովված է երկար ժամանակ: Այսպիսի կախարդական ըմպելիքն օգնում է վերականգնել առողջությունը և դուրս հանել տոքսիններն օրգանիզմից: Բայց, ինչպես պարզվեց, դա էկրանի աստղի երիտասարդության և գեղեցկության միակ գաղտնիքը չէ: Օրերս նա իր անձնական էջում հրապարակել է տեսագրություն, որտեղ ցուցադրել է «գաղտնի մարմնամարզություն» դեմքի համար:

View this post on Instagram

Усы,лапы,хвост-вот документы кота Матроскина???А у нас-брови,уши и глаза.???Секретики тонуса для мышц и прокачка для сосудов ,древние рецепты китайских и индийских мастеров под весёлую #prettywoman #здоровье #зож #health #energy #healthylife #healthy #healthylifestyle #тренировка #здоровыйобразжизни #exercise #antiaging #feelgood #девочки #красотаспасетмир #девочкитакиедевочки #красотка #pretty #снамиопасноноинтересно

A post shared by Екатерина Андреева (@ekaterinaandreeva_official) on

«Բեղեր, թաթեր, պոչ. ահա Մատրոսկին կատվի փաստաթղթերը: Իսկ մեզ մոտ՝ հոնքեր, ականջներ և աչքեր: Մկանների համար տոնուսի գաղտնիքներ և մարմնամարզություն անոթների համար չինական և հնդկական վարպետների հինավուրց բաղադրատոմսեր»,- տեսագրությունն այս խոսքերով է ուղեկցել Եկատերինա Անդրեևան:

Երկրպագուները միանգամից նշել են մեկնաբանություններում, որ անպայման կփորձեն աստղի մեթոդիկան: Չէ՞ որ դրա արդյունավետությունը բառացիորեն երևում է դեմքի վրա:

Հիշեցնենք, որ Անդրեևան երկրպագուների և լրագրողների կողմից իր արտաքինի կապակցությամբ բազմիցս արժանացել է կոմպլիմենտների: Շատերը նույնիսկ նշել են, որ Եկատերինան իր 35-ամյա աղջկա հասակակիցն է երևում:

Իր Ինստագրամում հեռուստահաղորդավարուհին պատմել է, որ բոլոր շշուկները, որոնք շրջում են իր պլաստիկայի և «գեղեցկության սրսկումների» շուրջ, անհեթեթություն են: Դեմքի երիտասարդությունը և թարմությունը պահպանել նրան օգնում է հին չինական բժշկությունը. Եկատերինան ժամանակ առ ժամանակ դիմանում է բազմաթիվ ասեղների, որոնք նրա դեմքին և պարանոցին դնում է ասեղնաբուժության մասնագետը:

«Դա մեր՝ Իգոր Նիկոլաևիչի հետ պատասխանն է պլաստիկային և բոտոքսին: Իմ 300 ասեղները՝ ինչպես 300 սպարտացիներ, պահպանում են դեմքս այն ամենից, ինչի մասին ստում են»,- գրել է Եկատերինան:

Ըստ Եկատերինայի խոսքերի՝ պրոցեդուրան բավականին ցավոտ է, բայց ասեղները հանելու գործընթացն իսկական թեթևություն է. «Դա կարծես այծի մասին անեկդոտը լինի. ձեռք բեր այծ, ապրիր նրա հետ, իսկ հետո տուր ուրիշին: Այնպիսի թեթևություն, իսկական երջանկություն»,- կիսվել է Անդրեևան:

Պետք է նշել, որ դեմքը խնամելուց և առողջության անընդհատ հսկողությունից բացի՝ հեռուստահաղորդավարուհին շատ է զբաղվում սպորտով և նույնիսկ հանգստի ժամանակ աշխատում է շատ քայլել, բազում կիլոմետրեր վազել և պահպանել սննդի և քնի ռեժիմը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս