
Cartier-ը 90-կարատանոց ռուբելլիտով մանյակ է ցուցադրել

ժամացույցների եւ ոսկերչական զարդերի Cartier ֆրանսիական տունը ներկայացրել է իր Rռsonances de Cartier ոսկերչական հավաքածուի երկրորդ մասը: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայությունը:
Շարքում տեղ է գտել շուրջ 60 արտադրանք, այդ թվում՝ Retba սոտուար-մանյակը՝ տանձաձեւ երեսակմամբ հազվագյուտ 91,15-կարատանոց ռուբելլիտով, 8,33 կարատ քաշով ռուբելիտով ու ադամանդներով, եւ Murmure մանյակը՝ բրիոլետ երեսակմամբ կաթիլաձեւ ռուբելլիտով, 40,33 կարատ քաշով, սեւ լաքով եւ ադամանդներով: Հավաքածուի առաջին մասը՝ Rռsonances de Cartier-ը, ցուցադրվել է 2017 թվականի ամռանը Նորաձեւության շաբաթի ժամանակ:
Cartier ժամացույցների եւ ոսկերչական զարդերի ֆրանսիական տունը Փարիզում հիմնադրվել է 1847 թվականին՝ Լուի Ֆրանսուա Կարտիեի կողմից: Ներկայում այն վաճառքի ցուցանիշներով լյուքս սեգմենտի ժամացույցների երկրորդ կամ երրորդ բրենդն է. քանակական ցուցանիշներով զիջում է միայն Rolex-ին: Տունը ժամացույցների հավաքածուները ներկայացնում է Ժնեւի բարձրարվեստ Ժամացույցի միջազգային սալոնում (SIHH):