
«Նա շատ է ինձ օգնել հոգեբանության հարցում». Մխիթարյանը՝ Կլոպի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է այն մասին, թե ինչպես է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը օգնել իրեն Դորտմունդի «Բորուսիայում»:
«Երբ ես գնացի Դորտմունդ, Կլոպն ինձ ասաց, որ լավ չէ անդադար մտածել ֆուտբոլի մասին: Ես ժամանակի ընթացքում սկսեցի հասկանալ, թե ինչ նա նկատի ուներ: Աստիճանաբար իմ մեջ ինչ-որ բան սկսեց փոխվել:
Շատ շնորհակալ եմ Կլոպին: Նա շատ ուժեղ աշխատեց իմ հոգեբանական վիճակի վրա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 15:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը