«Ես բնական եմ համարում ՌԴ կեցվածքը». Վարդան Բոստանջյան

«Ես հակված եմ մտածելու, որ Ռուսաստանի Դաշնության գործոնն ունի էական ազդեցություն մեր ու Իրանի Իսլամական Հանրապետության կապերի ավելի խորացման, ուժեղացման առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան կատարած այցի մասին:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում Իրանն իր ռեսուրսներով ու կայունությամբ, որպես հին երկիր, շատ ուժեղ է, ու նրա հետ հաշվի չեն կարող չնստել աշխարհի հզոր երկրները.

«Իրանն ունի ցանկություն ՀՀ-ի հետ գտնվի լավ, արդյունավետ հարաբերությունների մեջ: Չեմ ասի՝ տենչում է, բայց բոլոր դեպքերում ՀՀ-ն՝ որպես գործընկեր, ցանկալի է Իրանի համար: Հասկանալի է նաև, որ գտնվելով ռուսական ազդեցության գոտում՝ ՀՀ-ն մեծ հնարավորություններ չունի Իրանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու»:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորությանը՝ Վ. Բոստանջյանն ասաց, որ Ռուսաստանը խոշոր երկիր է, տարիներ շարունակ ազդեցության ոլորտ է ունեցել, որտեղ գտնվել են նաև ՀՀ-ն և Ադրբեջանը. «Բնական պետք է համարել, որ Ռուսաստանը կուզենա՝ իր ազդեցության շրջանակները չփոքրանան, իսկ դրա համար ոչ միայն Հայաստանի հետ կարող է լինել ռազմավարական ընկեր, այլև Ադրբեջանի հետ, առավել ևս, որ Ադրբեջանն այսօր ռեսուրսներով հարուստ երկիր է, և քաղաքականության մեջ չկա այն մոտեցումը, որ այս մի երկրին շատ եմ սիրում, այն մյուսին՝ քիչ: Կան շահեր: Շահերի պարագայում ես բնական եմ համարում ՌԴ կեցվածքը»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ եթե Ռուսաստանը հաջողի այդ ազդեցության ոլորտի պահպանության առումով, նա գրեթե կբացառի ընդհարումը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս