««Ռեալից» ինձ հեռացրին ֆուտբոլիստների հետ ունեցած լավ հարաբերությունների, իսկ «Բավարիայից»՝ վատ հարաբերությունների համար». Անչելոտի
58-ամյա մասնագետը ֆուտբոլիստների հետ աշխատանքում պետք է հավասարակշռություն գտնի:
«Ես չգիտեմ՝ արդյոք ճիշտ է իմ մոտեցումն աշխատանքին: Երբ ես հեռանում էի «Ռեալից», ղեկավարութունն ասաց ինձ, որ ես չափից շատ եմ մտերմացել ֆուտբոլիստների հետ: «Բավարիայից» ինձ հեռացրին, որովհետև ինձ մոտ, ըստ նրանց խոսքերի՝ վատ հարաբերություններ են ձևավորվել թիմի հետ:
Ես ուղղակի ուզում եմ կառուցել նորմալ հարաբերություններ մարդկանց հետ»,- Անչելոտիին է մեջբերում Football Italia-ն:
Ավելի վաղ Անչելոտին հայտարարել էր, որ առաջիկա 10 ամիսներին չի ցանկանում սկսել նոր աշխատանք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը