
Ինչո՞ւ է թանկացել միսը` ըստ Իգնատի Առաքելյանի

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսի և կարագի վերջին թանկացումները պայմանավորում է շուկայական օրենքով` շուկան է պայմանավորում գինը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, թե անասնագլխաքանակն այնքան չի պակասել, որ ազդեր գնի վրա:
«Կա արտահանում, որը կազմել է ընդամենը 12 հազար լրացուցիչ գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Չէր կարող դա ազդել մսի գնի վրա»:
Սակայն, ըստ Ի.Առաքելյանի, այդ պատճառով կարող էր ստեղծվել մի իրավիճակ, որ վաճառողը որոշեր, որ եթե կա պահանջարկ, կարող է մսի գինը բարձրացնել: Բացի դա, նշեց նախարարը, 30%-ով բարձրացել է նաև խոտի գինը, ինչը կարող էր բերել մսի թանկացման 15%-ով: