
Պեպ Գվարդիոլան Կատալոնիայի անկախության հանրաքվեում քվեարկել է փոստով

Եվ պաթոսով ճառ է արտասանել:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեին մասնակցել է փոստվ:
«Եկավ ժողովրդավարության օրը: Մեզ վստահեցնում են, որ դա անօրինական է, բայց դա այդպես չէ: Ես շատ անգամ ասել եմ, որ մենք ուզում ենք ոչ թե անկախություն, այլ քվեարկելու իրավունք:
Կատալոնիայի պարլամենտը ուզում է իմանալ՝ արդյո՞ք մարդիկ ուզում են փոփոխություններ: Ժամանակները փոխվում են, Կատալոնիայի ժողովուրդը ձայն է պահանջում, իսկ ավելի լավ միջոց դրան հասնելու համար չկա»,- հայտարարել է Գվարդիոլան Sport.es-ին:
Պեպը ծնվել է կատալոնական Բարսելոնա պրովինցիայում, պաշտպանել է համանուն թիմի գույները՝ որպես ֆուտբոլիստ և մարզիչ:
Կատալոնիայի անկախության դեպքում «Բարսելոնան» կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը