
Քաղաքացին փորձել է կտրել կոկորդը. ինքնասպանության փորձը կանխվել է

Սեպտեմբերի 30-ին, ժամը 11:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյանի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ կոկորդը կտրելու միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1962 թ. ծնված Ռ. Պ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը փրկարարները քաղաքացի Ռ. Պ.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: